Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Սերժ Սարգսյան. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը շեշտակի ամրապնդվել են

Սերժ Սարգսյան. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը շեշտակի ամրապնդվել են
31.01.2018 | 02:45

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում` ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ ԱԳՆ-ի որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել:

«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին 10 տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է` «որքան էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ՀՀ արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ»:

«Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն ՀՀ ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է նախագահը:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ